ZULAL
«Zulal» գինիները հիմնադրվել են Էմի Քեոշգերյանի կողմից 2017 թվականին: Խաղողի հիմնական սորտերն են Արենի և Ոսկեհատ, ստացվում են մոտ 40 խաղողագործներից՝ Վայոց Ձորի Աղավնաձոր և Ռինդ գյուղերից, ինչպես նաև Արփայի հովտից:
«Զուլալ» հայերեն նշանակում է «մաքուր»։ Գինիները նպատակ ունեն արտահայտելու հայկական բնիկ խաղողի սորտերի մաքուր բնութագրերը: Բարձր բարձրադիր խաղողագործությունը, էքստրեմալ կլիման և հրաբխային հողը տալիս են այս գինիներին իրենց տարբերակիչ բնույթը:
«Zulal»-ն աշխատում է նաև խաղողի ոչ այնքան հայտնի սորտերի հետ, ինչպիսիք են Կողբենին, Նազելին, Մովուզը, Թոզոտը, Կարմիր Կոթը, Սիրենին, Ջրջրուկը և Կախեթը։
Գինիներն են.
ZULAL ARENI CLASSIC
ZULAL VOSKEHAT CLASSIC
ZULAL ARENI RESERVE
ZULAL MILAR
VAN ARDI
2008թ.-ին գինու արվեստի հանդեպ աննկուն հավատը Վարուժան Մուրադյանին և նրա ընտանիքին ստիպեց թողնել բարեկեցիկ կյանքը Լոս Անջելեսում և ճանապարհորդվել դեպի հայկական գինու մշակույթ:
Գինեգործարանը գտնվում է Աշտարակի մերձակայքում, մայրաքաղաք Երևանից մեկ ժամ տևողությամբ դեպի հյուսիս-արևմուտք:
«Վան Արդի»-ն թարգմանվում է որպես «Վանի արև»՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքը։
Իր ստեղծման օրվանից ընկերությունը գործել է օրգանական, բիո-նատուրալ սկզբունքներով և գտնվում է միջազգային սերտիֆիկացում ձեռք բերելու փուլում:
Գինիները պատրաստվում են Արենի, Հաղթանակ, Միլաղ, Կանգուն, Ոսկեհատ, Սիրա խաղողի սորտերից:
Գինիներն են.
VAN ARDI ESTATE BLEND
VAN ARDI ROSE
VAN ARDI KANGUN
VAN ARDI MEDIUM DRY KANGUN
VAN ARDI RESERVE ARENI
VAN ARDI RESERVE HAGHTANAK
VAN ARDI RESERVE MILAGH
VAN ARDI RESERVE SYRAH
TORI TORI RED
TORI TORI WHITE
BERDASHEN
«ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»-ի գործարանը հիմնադրվել է 1931թ-ին և ավելի քան 100 տարի զբաղվում է գինու և կոնյակի արտադրությամբ:
Բերդաշեն գինիները ներկայացնում են բնական գինիներ՝ պատրաստված հայկական Խնդողնի, Ոսկեհատ և Կանգուն խաղողի սորտերից:
Անդրադառնալով Խնդողնի խաղողի սորտին, որը նաև անվանում են Սիրենի` Արցախի էնդեմիկ սորտ է, որն այժմ կարելի է գտնել նաև Հայաստանի որոշ շրջաններում:
Խնդողնի բառը նշանակում է «խինդ», իսկ խաղողը Արցախի նախշն է, երկարակեցության խորհրդանիշը և այգու թագուհին:
Գինիներն են.
BERDASHEN KHNNDOGHNI RED DRY
BERDASHEN KHNNDOGHNI RED SEMI-SWEET
BERDASHEN KHINDOGHNI RED DRY RESERVE
BERDASHEN KHINDOGHNI RED DRY BARREL AGED
BERDASHEN GISHI WHITE DRY
BERDASHEN GISHI DRY SELECTED
BERDASHEN “GISHI AND ROSE” PINK SEMI-SWEET WINE COCKTAIL
VOSKENI
«Voskeni» գինիներ-ը ընտանեկան գինեգործական ընկերություն է, որը սկիզբ է առել դեռ 1925 թվականին։ Հիմնադիրը՝ ընտանիքի նախապապ Սմբատ Մաթեվոսյանը ԱՄՆ-ում հաջողակ գործարար էր։ 1920-ականներին նա Բոստոնից Հայաստան է վերադառնում՝ գինեգործությամբ զբաղվելու մեծ ցանկությամբ։ Ցավոք, նրա գործունեության զարգացմանը խանգարեց բոլշևիկյան կառավառությունը։ Տարիներ հետո՝ 2008-ին նրա ժառանգները գնեցին և ամբողջապես վերականգնեցին յուրօրինակ խաղողի տեսակներով լի այգին և իրականացրին նրա՝ ազնվական գինիներ արտադրելու երազանքը։
Հիմնական օգտագործվող տեղածին խաղողի սորտերն են՝ Արենի, Ոսկեհատ, Կանգուն, Խնդողնի, Գառան Դմակ, Միլաղ, Խաթուն, Քրդի Ճակատ:
Գինիներն են.
VOSKENI RED DRY
130 RESERVE ARENI
VOSKENI WHITE DRY
VOSKENI WHITE SEMI-DRY
SARDARAPATI RESERVE
SIRO ROSE
GN WINERY
«GN Winery»-ն հիմնադրվել է 2018թ-ին: Համահիմնադիր Արեգ Խոջոյանը կարծում է, որ լավ գինեգործությունը սկսվում է խաղողի այգուց, ուր իրենք օգտագործում են խաղողի կայուն և բիոդինամիկ պրակտիկա՝ միավորելու ավանդույթները, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ «GN Winery»-ն արտադրում է բարձրորակ գինիներ, իսկ արտադրության մեջ օգտագործվող խաղողը աճում է Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում։
Հիմնական օգտագործվող տեղածին սորտերն են՝ Արենի, Ոսկեհատ, Խաթուն Խարջի, Հաղթանակ և Կանգուն:
Գինիներն են.
VAN CAT ROSE DRY
VAN CAT KANGUN WHITE DRY
VAN CAT ARENI RED DRY
KANGUN BARREL FERMENTED WHITE DRY
HOGI VOSKEHAT WHITE DRY
HOGI ARENI/HAGHTANAK RED RESERVE
KIN RED RESERVE
KIN WHITE
NOA
Դեռևս 1694 թ.-ին Շվեյցարիայում հիմնադրված ամենահայտնի գինեգործական տներից մեկի՝ St. Jakobskellerei Schuler & Cie AG Schwyz-ի ներկայիս ղեկավար Ջեյկոբ Շուլերը, 2017 թվականին Հայաստանում ներդնելով տարիների փորձն ու տեխնոլոգիական հմտությունները՝ հայկական հողում ծնված խաղողի սորտերից ստացավ հայկական գինիների հիանալի տեսականի։
«Նոա» գինեգործարանն արտադրում է Արենի, Թոզոտ, Միլաղ, Ոսկեհատ, Խաթունի խաղողի տեղածին սորտերից պատրաստվող կարմիր, սպիտակ, վարդագույն անապակ գինիներ:
Ապրանքանիշներն են՝ “NOA”, “Arkuri”, “Arevuni”:
Գինիներն են.
NOA ARENI RESERVE LIMITED EDITION
NOA ARENI RED DRY
NOA WHITE DRY RESERVE
NOA ROSE DRY
NOA NATURAL SWEET LATE HARVEST
ARKURI WHITE DRY VOSKEHAT
ARKURI WHITE DRY KHATOUNI
ARKURI ROSE DRY
ARKURI RED DRY ARENI
ARKURI RED DRY MILAGH
AREVUNI WHITE DRY
AREVUNI RED DRY
AREVUNI ROSE DRY
ZARA MURADYAN
«Zara Muradyan Wines» ընտանեկան գինեգործարանը ստեղծվել է 2012 թվականին: Հիմնադիրը գինեգործ, բ․գ․թ․ Զարուհի Մուրադյանն է, ում գործունեությունն այս ոլորտում սկսվել է 2000-ականներից:
Հայաստանում նա «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Evn Wine Academy-ի նախաձեռնողն ու նախկին տնօրենը և «Երիտասարդ գինեգործների միության» նախագահը:
Գինեգործարանն արտադրում է յուրօրինակ գինիներ հայկական տեղածին խաղողի սորտերից՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաները՝ հիմնված իրենց իսկ գիտական հետազոտությունների վրա:
Գինիներն են.
ZARA MURADYAN WINES ARENI
ZARA MURADYAN WINES ARENI RESERVE
ZARA MURADYAN WINES ARENI ROSE
ZARA MURADYAN WINES VOSKEHAT
QOTOT
«Qotot» գինեգործարանը հիմնվել է 2014թ-ին Վահագն Ղազարյանի և իր ընտանիքի կողմից: Գտնվում է Վայոց Ձորի Արենի գյուղում, որը մեծ դեր ունի հայկական գինու պատմության մեջ և հայտնի է իր հազարամյա գինեգործության ավանդույթներով:
Ըստ լեգենդի, գինիներն արտացոլում են փոքրիկ տղայի և արջի քոթոթի ընկերության պատմությունը, որը սկիզբ է առել միասին խաղողի հասած պտուղներ համտեսելու ժամանակ: Այսօր Qotot գինիները փոխանցում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ խաղաղությունը, ընկերությունը և հաճույքը:
Qotot-ն ունի կարմիր, սպիտակ և վարդագույն չոր գինիներ՝ պատրաստված Արենի և Ոսկեհատ խաղողի սորտերից:
Գինիներն են.
QOTOT RED DRY
QOTOT ROSE DRY
QOTOT WHITE DRY
NORQI KEGHAR
«Նորքի Մառանի» ընկերությունը ծնվել է 2019 թվականին՝ մեր օրեր հասած պատմական արժեքավոր մառաններից մեկում: Այս 150 տարեկան մառանը պատկանում է Դերձակյան ընտանիքին, որը հենց հիմնադրել է բուտիկ գինեգործարանն ու հարստացրել տեղական գինու շուկան Norqi Keghar ապրանքանիշի ներքո։
«Կեղար» բառը բերված է արևմտահայերենից, որը նշանակում է «գինու մառան»։
Գինիները պատրաստվում են խաղողի հետևյալ սորտերից՝ Արենի, Կարմրահյութ, Կանգուն, Ոսկեհատ և Արարատի։
Արտադրության տեխնոլոգիան ավանդական է՝ խմորումը վայրի խմորիչով։ Բոլոր գինիները հնացվում են տակառներում կամ կարասներում։ «Արարատի» ապրանքանիշի գինին հանդիսանում է կոլեկցիոն, որի խաղողի վազը ավելի քան 100 տարեկան է, տնկված մառանի հիմնադիրների կողմից։
Գինիներն են.
NORQI KEGHAR ARARATI
NORQI KEGHAR ARENI
NORQI KEGHAR CARASI
NORQI KEGHAR ARENI ROSE
NORQI KEGHAR KANGOUN
NORQI KEGHAR KARMRAHYUT
NORQI KEGHAR VOSKEHAT
GEVORKIAN
«Գևորգյան գինու գործարան»-ը հիմնադրվել է 2006 թվականին Հայաստանում` Վահագն Գևորգյանի կողմից:
«Գինեգործությունը՝ հավերժական արժեքներ ստեղծելու երկնային շնորհ է»,- ասում է հիմնադիր Վահագն Գևորգյանը։ Ընկերության նպատակն է հասնել ինքնատիպության և ավանդական որակի իդեալական համադրության:
Կիրառվել են առաջադեմ տեխնոլոգիաներ՝ տարբերվող գինիների արտադրության համար՝ օգտագործելով հին հայկական «Կախանի» մեթոդը՝ չորացրած խաղողից ազնիվ գինիներ արտադրելու համար: Նրանք պնդում են, որ վերակենդանացրել են վանական ամֆորայի գինու անարդարացիորեն մոռացված ավանդույթները, ինչպես նաև կիրառել
Հայաստանում Ice Wine, Orange Wine և Pet Nat արտադրության ավանդույթը:
Գինու ապրանքանիշերի շարքը ներառում է՝՝ “Ariats", “Anais”, “Gevorkian Amphora”, “Pet Nat”, և այլն: Ընկերության հիմնական ռազմավարությունը միայն հայկական բնիկ խաղողի սորտեր օգտագործելն է, ինչպիսիք են՝ Ոսկեհատ, Մուսկատենի, Արենի, Կախանի (մեթոդ), Կանգուն և այլն:
Գինիներն են.
ARIATS KES KAKHANI RED DRY
ARIATS KAKHANI RESERVERED DRY
ARIATS KAKHANI RESERVE RED SWEET
ARIATS VOSKEHAT WHITE DRY
ARIATS VOSKEHAT ORANGE WHITE DRY
ARIATS MUSCATENI WHITE DRY
ARIATS ARENI ROSE DRY
GEVORKIAN AMPHORA WHITE DRY
GEVORKIAN AMPHORA RED DRY
ANAIS RESERVE ICEWINE WHITE SWEET
HAY PET NAT SPARKLING ROSE DRY
HAY PET NAT SPARKLING RED DRY
TUS
«Tus» գինիները ստեղծվել են 2019 թ-ին՝ «Նորդերն Թերուար» ընկերության կողմից: Գինեգործարանը և այգիները գտնվում են Տավուշի մարզի Կողբ գյուղում: 24 հա խաղողի այգիների միջին բարձրությունը կազմում է 450մ: Թունաքիմիկատներ չեն օգտագործվում, ուստի խաղողը աճեցվում է գրեթե օրգանական եղանակով:
Ընկերության հիմնադիրները, համարում են, որ գինիների մեջ արտացոլված է սեփական ժողովրդի ուժը, պրոֆեսիոնալիզմը, մեթոդները, թիմային աշխատանքը և սերը: Իրենց առաքելությունը տեսնում են գինեգործության դարավոր ավանդույթների և նորարական մեթոդների կիրառման միաձուլման մեջ՝ գալիք սերունդների համար:
Ընկերությունը մասնագիտացված է սպիտակ գինիների մեջ՝ օգտագործելով հայկական Լալվարի խաղողի էնդեմիկ սորտը:
Գինիներն են.
TUS WHITE DRY
TUS WHITE DRY RESERVE
ZOÉ SPARKLING WHITE DRY
ALLURIA
Մաչանյան ընտանիքի գինու ստեղծողները, 2013 թվականից՝ Էջմիածնում հիմք դրեցին ընտանեկան գինեգործական էքսպերիմենտալ փոքր քանակի արտադրության, որի նպատակն էր վերածնունդ տալ ընտանեկան ավանդույթներին և ստեղծել ամբողջապես բնական գինի:
Մաչանյանների ընտանիքի գինեգործական ավանդույթները սկիզբ են առել Վանա լճի մերձակայքում գտնվող Այլուր անունով փոքրիկ գյուղից։ Գյուղի անունը ծագել է գյուղի շրջակայքում հոսող Ալլուրիա գետից։
Ոգեշնչվելով մի քանի դարից եկող ընտանեկան գինեգործական ավանդույթներից՝ ընտանիքը ստեղծեց «Alluria» գինին՝ Հաղթանակ և Կարմրահյութ խաղողի սորտերից՝ աճեցված սեփական խաղողի այգիներում:
«Alluria»-ն ունի նաև հատուկ թողարկման գինիներ՝ Խնդողնի և Ոսկեհատ խաղողի սորտերից:
Գինիները պատրաստվում են ավանդական մեթոդներով, վայրի խմորումով, ինչը նշանակում է, որ կոմերցիոն խմորիչներ և սուլֆիտներ չեն ավելացվել:
Գինիներն են.
ALLURIA THE CLASSIC RED
ALLURIA THE SPECIAL N1 RED
ALLURIA THE BEAUTY WHITE
ALLURIA THE ROSE
ALLURIA THE RESERVE RED
ALLURIA THE DARK (GRAND RESERVE) 2019
JRAGHATSPANYAN
Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքի Բլուր թաղամասի տարածք տեղափոխված Ջրաղացպանյանները հիմնել են այգիներ, 1890-ականներին կառուցել են գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին՝ փոխանցելով այդ գիտելիքներն ու հմտությունները սերնդեսերունդ:
Գինիները ստեղծվում են արևահամ խաղողի պտուղների վերամշակման ավանդական ու ժառանգաբար փոխանցված մեթոդների միաձուլուման արդյունքում։
«Jraghatspanyan» և «Bambak» ապրանքանիշերի ներքո արտադրվող գինիները պատրաստվում են հայկական՝ Տիգրանի, Կարմրահյութ, Գառան Դմակ, Կանգուն խաղողի սորտերից, որոնք աճեցվում են Արմավիրի մարզի՝ Բամբակաշատ գյուղի եզակի տերուարում։
Գինիներն են.
JRAGHATSPANYAN SPECIAL SELECTION GARAN DMAK WHITE DRY
JRAGHATSPANYAN RED DRY
JRAGHATSPANYAN RESERVE RED DRY
JRAGHATSPANYAN ROSE DRY
JRAGHATSPANYAN SPECIAL SELECTION TIGRANI RED DRY
JRAGHATSPANYAN WHITE DRY
BAMBAK ROSE DRY
BAMBAK RED DRY
BAMBAK WHITE DRY
BAMBAK ORANGE WHITE DRY
BAMBAK MUSCAT WHITE DRY
VOSKEVAZ
«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին և գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում:
Դավիթ Հովհաննիսյանը գինեգործարանը ձեռք է բերել 1997 թվականին և ձեռնամուխ է եղել զանգվածային վերանորոգման աշխատանքներին։ 2004 թ-ից գործարանն իր վերածնունդն ապրեց, երբ Դավիթի երկու եղբայրները միացան գինեգործարանի թիմին՝ ստեղծվելով նոր, նմանը չունեցող զբոսաշրջային համալիր:
Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:
Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին:
Գինու արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական խաղողի սորտերը, ինչպիսիք են. Արենի, Հաղթանակ, Միլաղ, Սիրենի, Ոսկեհատ, Կանգուն, Մուսկատ Վարդաբույր, իսկ հնացման համար կիրառվում են բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները:
Գինիներն են.
VOSKEVAZ WHITE DRY
VOSKEVAZ WHITE SEMI-SWEET
VOSKEVAZ RED DRY
VOSKEVAZ RED SEMI-SWEET
VOSKEVAZ ROSE DRY
VOSKEVAZ VINTAGE ARENI RED DRY
VOSKEVAZ VINTAGE HAGHTANAK MILAGH RED DRY
VOSKEVAZ VINTAGE SIRENI RED DRY
VOSKEVAZ VINTAGE MUSCAT WHITE DRY
VOSKEVAZ VINTAGE VOSKEHAT WHITE DRY
VOSKEVAZ KATARINE DESSERT
VOSKEVAZ MUSCAT ROSALI DESSERT
VOSKEVAZ KARASI COLLECTION, VOSKEHAT WHITE DRY
VOSKEVAZ KARASI COLLECTION, HAGHTANAK RED DRY
VOSKEVAZ KARASI COLLECTION, ARENI NOIR RED DRY
VOSKEVAZ VANAKAN RED DRY
ACOL
«ԱԿՈԼ» ընկերության կողմից արտադրվող գինիների պատրաստման համար օգտագործվում են խաղողի հատուկ սորտեր՝ 900-1800 մետր ծովի մակերևույթից վերև բնական կերպով աճող, որոնք հավաքում են հատ առ հատ՝ ձեռքով։
Խմորումը տեղի է ունենում միայն բնական կերպով՝ առանց խմորիչների ու հավելումների։
Գինիները հնացվում են 1500-2000 լիտր տարողությամբ կարասներում, որոնք պահվում են 2-2,5 մետր խորությամբ հողի տակ։
Շշալցումից առաջ գինիները զտվում են, կայունացվում սառեցման միջոցով։
Արտադրության մեջ օգտագործվող խաղողի սորտերն են՝ Արենի, Խաթուն Խարջի, Միլաղ, Կարմրահյութ, Մուսկատ համբուրգյան, Լալվարի:
Գինիներն են.
ACOL MILAGH RED DRY
ACOL MILAGH-KARMRAHYUT RED DRY
ACOL ARENI RED DRY
ACOL KARJI KHATUNI WHITE DRY
ACOL MUSKAT HAMBURG ROSE DRY
ACOL LALVARI WHITE DRY
WINE ART
«Գինու արվեստ գինեգործարան»-ը ստեղծվել է 2019թ. Երևանում` Տիգրան Ավագյանի կողմից։
Հավատարիմ մնալով հայկական գինեգործության ավանդույթներին՝ այն իր սպառողին է ներկայացնում Արագածոտն և Արմավիր մարզերի այգիներից հավաքված խաղողի յուրահատուկ տեսակներով և ինքնատիպ ձեռագրով ստեղծված գինիներ:
Գինու արտադրության մեջ օգտագործվող խաղողի սորտերն են՝ Հաղթանակ, Կարմրահյութ, Միլաղ, Ոսկեհատ, Մուսկատ, Ճիլար:
«Գինու Արվեստ գինեգործարան»-ի գինիները պատրաստվում են ավանդական մեթոդների կիրառմամբ և բնական խմորման միջոցով, առանց հավելումների և սուլֆատների։
Գինիներն են.
LUSAK WHITE DRY
SUTAK RED DRY
SIRVARDE ROSE DRY
QNARE ORANGE DRY
KTAV RED DRY
KTAV WHITE DRY
KTAV ROSE DRY
WINE HOUSE
«Վայն հաուս» ընկերությունը հիմնադրվել է 2011թ-ին Արագածոտնում՝ Աղձք գյուղում: 2003-ին ընկերության հիմնադիր Գարուշ Սամվելյանը ստեղծեց իր սեփական խաղողի այգիները՝ 10 հա տարածքով:
Խաղողի այգիներում մշակվում են բացառապես տեղական հայկական հնագույն խաղողի և նոր սերնդի սորտեր: Դրանցից են՝ Ոսկեհատ, Միլաղ, Հաղթանակ, Մուսկաթ Վարդաբույր
Սարդուրի գինիները կրում են ուրարտական ժամանակաշրջանի հայկական թագավորի անունը:
Գինիներն են.
SARDURI WHITE DRY
SARDURI WHITE RESERVE
SARDURI RED DRY
SARDURI RED RESERVE
SARDURI SWEET MUSCAT
SARDURI ROSE
SAMVELYAN RED DRY
SAMVELYAN WHITE DRY
OLD VINE RED
MOONQ
«Moonq» գինիները երազանքի իրագործման ամենակատարյալ օրինակն են:
Այս գինեգործարանի ստեղծումը նրա հիմնադիր Թևան Պողոսյանի նվիրվածության և համառ աշխատանքի արդյունք է։
18 տարվա սիրողական արտադրությունից հետո նա վերջապես որոշում կայացրեց ստեղծել սեփական ապրանքանիշը և լիովին ընկղմվել իր սիրելի ոլորտի մեջ։
«Moonq»-ն առաջարկում է գինիներ՝ պատրաստված հայկական Արենի, Խնդողնի, Նռնենի և Ոսկեհատ խաղողի սորտերից:
Գինիներն են.
MOONQ NRNENI
MOONQ NRNENI-KHNDOGHNI-ARENI BLEND
MOONQ VOSKEHAT WHITE DRY
KOGHBA
«Կողբա» գինիները ստեղծվել են 2021 թ.-ին Տավուշի մարզի՝ Կողբ գյուղում, համահիմնադիրներ՝ Գագիկ Աղաբաբյանի և Արսեն Դրամբյանի կողմից:
Ապրանքանիշն արտադրում է չոր, կիսաչոր, ինչպես նաև հատուկ գինիներ՝ էնդեմիկ խաղողներից, որոնցից են՝ Լալվարի, Բանանց, Ջրջրուկ, Կանաչ կենի, Կողբենի, ինչպես նաև օրդինար գինիներ՝ սպիտակ չոր, վարդագույն չոր, կիսաչոր և կարմիր չոր գինիներ:
Առաջին անգամ որպես գիտափորձ Լալվարի ուշ հատուկ բերքահավաքից ստացվել է նաև Պորտվեյն տիպի թունդ քաղցր գինի տակառային հնեցմամբ ոչ պակաս մեկ տարուց:
Գագիկ Աղաբաբյանի նախաձեռնությամբ, գինեգործարանի շրջակայքում ստեղծվել է մասնագիտական տնկարան խաղողի նոր տեսակների բազմացման համար և խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ արդեն տեղայնացված է շուրջ 7 տեսակի խաղողներ:
Գինիներն են.
KOGHBA LALVARI
KOGHBA WHITE DRY
KOGHBA WHITE SEMI-DRY
KOGHBA ROSE DRY
KOGHBA ROSE SEMI DRY
KOGHBA RED DRY
KOGHBA RED RESERVE
KOGHBA WHITE RESERVE
Հատուկ գինիներ.
KOGHBA KAKHANI KOGHBENI
KOGHBA ICE WINE
KOGHBA WHITE SWEET RESERVE
Հատուկ էնդեմիկ գինիներ.
KOGHBA JRJRUK
KOGHBA KANACH KENI
KOGHBA BANANTS
STORK
«Սթոռք Նեսթ» գինեգործարանի հիմնադիրներն են հանդիսանում ՝ Կարեն Ճարակյանն ու Սյունե Բարսեղյանը, ովքեր ձգտում են սպառողին ներկայանալ հայկական հողի և խաղողի տեղածին սորտերի առանձնահատկությամբ ու էությունը մարմնավորող գինիներով։
Stork գինու համահիմնադիր Կարեն Ճարակյանի մոտ, ով ավելի քան 18 տարի հայրենիքից դուրս է ապրել ու աշխատել, հեղինակային գինին ստեղծելու գաղափարը հղացել է 2015 թվականից, երբ սկսել է ավելի հաճախ Հայաստան գալ։ Իսկ արդեն 2019 թվականի ապրիլին դրվեց Stork գինու գաղափարի սկիզբը։
Stork գինին ծնունդ է առնում Արարատի մարզում, որտեղ գինեգործական արվեստը զարգացում է ապրում։ Անվան ու պիտակի հիմքում Արարատյան դաշտի խորհրդանիշ թռչունն է` արագիլը։
Գինին պատրաստվում է Կանգուն խաղողի սորտից։
Գինիներ.
STORK WHITE DRY
AZARIA
«Azaria»-ն ընտանեկան գինեգործարան է, որը ստեղծվել է 2019թ, Արարատի մարզ՝ Դիմիտրով գյուղում։ Շուկա է մտել 2020 թվականին (vintage 2019):
Համահիմնադիրն ու գինեգործը Հրանտ Եղիազարյանն է, ով պապենական գինեգործական գաղտնիքները համադրել է ժամանակակից մեթոդներով:
«Azaria»-ի գինեգործության ավանդույթը ընտանիքի անդամները համեմատում են շշի պիտակի վրա տպագրված որթատունկի խորը արմատների հետ:
Ընկերությունն արտադրում է հայկական խաղողի սորտերից կարմիր և սպիտակ չոր գինիներ։ Օգտագործվող սորտերն են՝ Հաղթանակ, Արենի, Կանգուն:
Գինիներն են.
AZARIA RED DRY
AZARIA WHITE DRY
AZARIA RESERVE 2020
MARAN
«Մարան»-գինեգործարանի գինիներն ունեն 2 դարյա պատմություն՝ սկսած 1828 թվ-ից և գինեգործների արդեն 4-րդ սերունդն է ստանձնել ավանդույթների առաջնորդությունը՝ Ավագ Հարությունյանի գլխավորությամբ:
2018 թվականին գերմանացի էնոլոգ Ռայներ Ռյուետտիգերը միացավ գինեգործարանի թիմին, և ընտանիքն էլ ավելի մեծացավ:
Նրանք միասին սկսեցին նոր գինեգործական ճանապարհորդություն, որի արդյունքում ստեղծվեց Մալահի կարմիր և սպիտակ գինիները, ուր կգտնեք գինեգործության տարբեր զուգահեռների և տարբեր տերուարների հատումը:
Մալահին Արենի խաղողի սորտի հին անվանումն է։ Պիտակը հայ ճարտարապետ Արարատ Հայդեյանի աշխատանքի արդյունքն է։
Գինիներում օգտագործվող խաղողի սորտերն են՝ Ոսկեհատ, Խաթուն Խարջի, Սպիտակ Արենի, Կանգուն, Աիգոտե, Արենի, Խնդողնի, Սիրա
Գինիներն են.
ZARM RED DRY
MALAHI WHITE DRY
MALAHI AMBER DRY
MALAHI RED DRY
MALAHI RESERVE
NORAVANK WHITE DRY
NORAVANK RED DRY
NORAVANK ROSE DRY
BAGRATUNI RED DRY
BAGRATUNI WHITE DRY
HALDE UNDERWATER WINE
MEYRON
Վայոց ձորի գինեգործական ավանդույթների երիտասարդ կրողներից են «Meyron» գինիները:
2021 թվականի դեկտեմբերից Ռինդ բնակավայրում հիմնված այգիներից սկսվեց կազմակերպության գործունեությունը։
Պապի խրատը՝
«Եթե գինի պատրաստելու լինես, այն պետք է «մեյրոն» լինի» վճռորոշ եղավ և նույնքան էլ պարտավորեցնող «Մեյրոն» գինիների հիմնադրի համար․ ստեղծել արտադրանք, որը կհավակնի լինել լավագույնը։ Այսօր գինու արտադրության բոլոր օղակներում ներդրվում են առավելագույն ջանքերը՝ ստեղծելու գինի, որը ճշտորեն կհամապատասխանի խոստմանը։
Ընկերության համար կարևոր է աշխատել միայն հայկական էնդեմիկ սորտերի խաղողներով, ինչպիսիք են՝ Արենի, Ոսկեհատ, Միլաղ և այլն: Հայկական շուկայի համար նորամուծություն` առաջին կլարետ գինին նույնպես «Մեյրոնի» արտադրանքն էր։
Գինիներն են.
MEYRON RED ARENI
MEYRON ROSE ARENI
MEYRON WHITE VOSKEHAT
MEYRON RED MILAGH
MEYRON CLARET ARENI
MEYRON SUMMER WINE WHITE
DOVE CANYON
Ընկերության հիմնադիր Աբել Հակոբյանի խոսքով` այս ապրանքանիշն իրենց խաղողագործական ընտանիքի երազանքն է:
Խաղողի այգիները տնկվել են 1969 թվականին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա: Արդեն 2020 թվականին խաղողի այգիներից ոչ հեռու հիմնվել է փոքրիկ գինեգործարանը, որն ի պատիվ բնակավայրի անվանել են “Dove Canyon”: Հիմնադիրն այսպես է մեկնաբանել անունը. «Գինին աչքի է ընկնում իր մաքրությամբ, պարզությամբ, ինչպես աղավնին է (“DOVE”), և խորությամբ, բարձրությամբ, ինչպիսին Աղավնաձոր գյուղը շրջապատած ձորերն ու կիրճերն են ( “CANYON”)»:
Գինեգործարանը հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով:
Օգտագործվող խաղողի սորտերն են՝ Արենի և Ոսկեհատ:
Գինիներն են.
DOVE CANYON ARENI CLASSIC
DOVE CANYON ARENI RESERVE
DOVE CANYON VOSKEHAT WHITE
DOVE CANYON ARENI ROSE
DOOR
“DOOR” գինիների ապրանքանիշը հիմնադրվել է 2021 թվականին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական ընկերություններից մեկի` ArLeAM -ի կողմից:
Այն առաջարկում է հայկական գինիների բազմազանություն՝ պատրաստված երկրի լավագույն գինեգործների կողմից:
“DOOR” հավաքածուն բաղկացած է հինգ տարբեր գինիներից, որոնցից յուրաքանչյուրը արտացոլում է Հայաստանի խաղողի այգիների բնութագիրն ու համը:
Այս գինիները ստացվում են Հայաստանի հայտնի գինեգործական շրջաններից, որտեղ կլիման, հողը և արտադրողների ունեցած մեծ փորձը նպաստում են գինիների բացառիկ որակին:
Գինիներն են.
DOOR ARENI-SYRAH
DOOR ARENI-HAGHTANAK
DOOR ARENI-HAGHTANAK RESERVE
DOOR VOSKEHAT-MUSCAT RESERVE
DOOR ARENI RESERVE
SHOROR
«Shoror» գինիների հիմնադիրն է Ռուբեն Լոկկը:
Նա նախկինում քրեագետ է եղել, իսկ 2019 թվականից սկսած արդեն գործունեություն է ծավալել գինու ոլորտում:
Նախ ընդունվել է EVN գինու ակադեմիա, ստացել կրթություն և փորձ, այնուհետև որոշել է զբաղվել գինու արտադրությամբ և գինի արտադրել միայն Արենի խաղողից: Ինչպես նա է նշում. «Արենի խաղողը իմ սիրելի սորտն է: Հուսով եմ, որ նա մի օր ճանաչելի կդառնա ամբողջ աշխարհում»։
Գինին արտադրելու համար նա համագործակցել է գինեգործ Արտակ Գաբրիելյանի հետ: «Shoror»-ի առաջին փոքր խմբաքանակն արտադրվել է 2019 թվականին, իսկ այսօր արտադրվում է 15000 շիշ գինի:
«Շորոր» անվան հեղինակը Ռուբեն Լոկկն է: Շորորը հայկական պար է՝ ոտքից ոտք ճոճվելու տարրերով: Ինչպես ռուս սոմելյեներն են անվանում՝ շորորը սոմելյեների պարն է, երբ աշխատանքից հետո գինովցած շորորում եք տուն:
Գինիներն են.
SHOROR RED DRY
SHOROR RESERVE RED DRY
ARATASHEN
“Aratashen Winery”-ն ընտանեկան գինեգործական ընկերությունը
ստեղծվել է 2018թ․-ին։ Գտնվում է Արարատյան դաշտավայրի սրտում՝ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում, 8000 տարեկան խաղողների հատիկներով հայտնի հնավայրի հարևանությամբ։ Ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Եղոյանի համոզմամբ հայկական միածին խաղողի, հայկական հողի ներուժի, նորարական տեխնոլոգիաների ու գինու ավանդույթների զուգորդությամբ կարելի է արտադրել միջազգային շուկայում մրցունակ հայկական գինիներ։ Ընկերության համար սկզբունքային է խաղողի օրգանական աճեցումն ու մշակումը։
Այգիներում աճեցվում են միածին հայկական արենին ու ոսկեհատը։
Գիներանի առաջին գինին «Շունչ»-ն է:
Գինիներն են.
SHUNCH RED ARENI
SHUNCH WHITE VOSKEHAT
SAVAR
SAVAR գինիները հիմնադրվել են Վարդան Սահակյանի և Նելլի Աբրահամյանի համատեղ ջանքերով, դեռևս 2018թ.-ից սկսած: Վարդանը լինելով արմատներով Ռինդ գյուղից, և երկար տարիներ բնակվելով ՌԴ-ում, նպատակ ուներ վերադառնալու իր արմատներ` գինեգուրծության մեջ ներդրում կատարելով. սկզբնական շրջանում հիմնելով խաղողի նոր այգիներ Ռինդ գյուղում, և նոր կյանք տալով Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում գտնվող 30-50 տարեկան հին խաղողի այգիներին:
SAVAR նշանակում է ՍԱՎԱՌՆԵԼ: Գինիները նպատակ ունեն նոր շունչ բերել Վայոց Ձորում, ցույց տալու մարդկանց և հողի կապը, Ռինդ գյուղի և Վայոց Ձոր մարզի զարգացման գործում իրենց դերն ունենալու համար: Գինու բրենդի հիմքում «ՍԱՎԱՌ-նել երազանքներում, մտքերում» գաղափարախոսությունն է:
Հիմնականում օգտագործվող խաղողի էնդեմիկ սորտերն են՝ Արենի, Խաթուն Խարջի, Ոսկեհատ, Գառան Դմակ, Միլաղ, Թոզոտ տեսակները:
Գինիներն են.
SAVAR Red Dry Classic, Areni
SAVAR White Dry Classic, Khatun Kharji
SAVAR Rose Dry Classic, Areni