Ապրիլի 7-8, 2023
Վայրը՝ Սիզընս Այգի
«Զատիկ գինու փառատոն» 2023
Նպատակը.
- Ծանոթացնել այցելուներին հայկական գինիների մեծ տեսականուն, հնարավորություն ընձեռել ձեռք բերել սիրելի գինիները շուկայականից ցածր գնով և շփվել անմիջապես արտադրողի հետ՝ ծանոթանալու համար գինու պատմությանն ու առանձնահատկություններին։
- Սբ. Զատկին ընդառաջ նաև սննդի և հուշանվերների գնման հնարավորություն ընձեռել:
- Ցուցադրել աշխարհում իր տեսակի մեջ միակ արվեստի «ՀԱՎԱՔԱՁՈՒ»-ն: Կոլլեկցիոները՝ Յակով Զարգարյան:
- Փորձագետների միջոցով երեք լեզվով այցելուներին ներկայացնել Հայաստանի գինեգործության և գինիների մասին տեղեկություն
- Տոնել Ս. Հարության Ավետիսը, Ճրագալույցի երեկոն՝ Արարատյան թեմի առաջնորդի օրհնության ներքո:
- Կազմակերպել ավանդական շուրջպարեր :
- Իրականացնել տարբեր զվարճալի խաղ-մրցույթներ՝ նվերների շահումով:
- Երեխաների համար կազմակերպել միջոցառման հավկիթների ձևավորում և ներկում: Միջոցառման ավարտին կազմակերպել ավանդական հավկիթների կռիվ: