29-30 մարտի, 2024
Վայրը՝ «Սիզընս Այգի» (Մաշտոցի պող. 15/5)
Արդեն 3-րդ տարին անընդմեջ` Սուրբ Հարության տոնին ընդառաջ, «Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն նախաձեռնեց ավանդույթ դարձած «Զատիկ գինու փառատոն»-ը:
Գարնանային այս խորհրդանշական օրը մենք հնարավորություն ընձեռեցինք բոլորին ընկերների և ընտանիքի հետ միասին նվիրական և հաճելի պահեր վայելել քաղաքի սրտում:
Ահա թե ինչ առաջարկեց այս տարվա փառատոնը.
1. Գինու մոլորակ. հայկական գինիների մեծ ընտրանի ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԳՆԵՐՈՎ՝ անմիջապես արտադրողից: Այցելուները տեղեկացան գինիների հարուստ պատմության և յուրահատուկ հատկությունների մասին և ավելացրեցին իրենց սիրելի գինիների ցանկը:
2. Զատկի թեմայով գնումներ. Մեր եզակի գործընկերներն առաջարկեցին Զատկի տոնակատարություններին համապատասխան ապրանքատեսականի:
3. Զատկի զվարճանք. այցելուները մասնակցեցին տարբեր զվարճալի խաղերի մրցույթների և հնարավորություն ունեցան շահելու հետաքրքիր մրցանակներ:
4. Ստեղծագործական անկյուն. երեխաները և մեծերը հնարավորություն ունեցան արտահայտել իրենց ստեղծագործ միտքը հավկիթների նկարազարդման միջոցով և գինով նկարչությամբ:
5. Ուրախ ավանդույթներ. հայկական ավանդական երգերի և պարերի ուղեկցությամբ, ներկաները այգում մեծ շուրջպար բռնեցին: