ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն հիմնադրվել է 2021 թվականի մայիսի 14-ին՝ 7 գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ «Զուլալ գինիներ» ՍՊԸ, «Վան Արդի» ՍՊԸ, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի» ՓԲԸ, «ՋիԷն Վայնըրի» ՍՊԸ, «Նոա Օֆ Արենի» ՍՊԸ, «Վանսեվան» ՍՊԸ, «Շիրակամուտ» ՍՊԸ : GIZ գերմանական համագործակցության ընկերության աջակցությամբ, Կազմակերպության 11 Խորհրդի անդամների և անդամագրված գինեգործական ընկերությունների ջանքերով` հայկական գինիները առաջ են մղվում հովանոցային՝ «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո՝ տեղի և միջազգային ամենատարբեր հարթակներում:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Որակյալ հայկական գինու փիլիսոփայությունը կիսող և գաղափարակից արտադրողների ներուժի միավորում:
Ոլորտի շահերի ու խնդիրների համատեղ ներկայացում և առաջ մղում:
Գինեգործության ոլորտի կայուն և համագործակցային զարգացում:
Հայկական գինիների որակի և իմիջի խթանում:
Մասնավոր և պետական հատվածի միջև երկխոսության հաստատում:
Գինու զբոսաշրջության զարգացում ՀՀ-ում:
ՏԵՍԼԱԿԱՆ
Գինու որակի վերահսկման մշակված և գործարկվող մեխանիզմներ, որակի գնահատման միասնական համակարգ` կազմակերպության անդամների կողմից արտադրված գինիների որակն ապահովելու նպատակով:
Կազմակերպության անդամների կողմից արտադրված գինու որակը հավաստող ընդհանուր ապրանքային նշան (պիտակ), որը սպառողի համար կհանդիսանա բարձր որակի երաշխիք, իսկ ՀԿ անդամին կտա հավելյալ «երաշխավորված» կարգավիճակ:
Տարեկան պարբերականությամբ ստեղծված և հանրության կողմից սպասված ցուցահանդեսներ, տոնավաճառներ, փառատոններ, գինու որակի համտեսներ, նմանատիպ այլ միջոցառումներ:
Հայկական գինեգործության իմիջի, վարկանիշի, մրցունակության կայուն առաջ մղում Հայաստանի ներսում և դրանից դուրս:
Կազմակերպության անդամների կողմից արտադրված գինիների արտահանման շարունակական աշխատանքներ՝ «Wines of Armenia» հովանոցային ապրանքանիշի ներքո, ինչպես նաև ընդհանուր հարթակների միջոցով:
Գինու սպառման գրագետ մշակույթի ձևավորում, բնակչության բարձր տեղեկացվածություն և որակյալ հայրենական գինու կայուն պահանջարկ:
ԱՆԴԱՄՆԵՐ
Այս պահին կազմակերպության անդամ են հանդիսանում 31 գինեգործական ընկերություն: Կանոնադրությամբ սահմանաված պահանջներին բավարարող ցանկացած գինեգործական ընկերություն կարող է միանալ մեր մեծ և միավորված համայնքին:
Մեզ միանալու առցանց հայտ լրացնելու համար`
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Մենք բաց ենք նոր գործընկերական հետաքրքիր առաջարկներին:
Մեր հաջորդ գործընկերը դառնալու համար, ուղղակի կապ հաստատեք մեզ հետ:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բացահայտե'ք Wines of Armenia առցանց խանութը
Խանութն առաջարկում է բարձրորակ գինիների հիանալի ընտրանի` ԵՄ տարածքում գտնվող պահեստով:
Այն ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի կառավարության անունից GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում ծրագրի աջակցությամբ: ԱԿԲԱ Ֆեդերացիան հանդիսանում է նախագծի գործընկեր: